Փակ հայ-թուրքական սահմանը անոմալիա է

PanARMENIAN.Net - Հայ-թուրքական հարաբերությունների նորմալացումը կարեւոր է ողջ տարածաշրջանի համար, փակ սահմանն անոմալիա է: Այդ մասին «Հայ-թուրքական հարաբերություններ. խնդիրներ եւ հեռանկարներ» խորագրով Երեւանում ընթացող խորհրդարանական լսումներում հայտարարել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին: Նրա խոսքերով, Հայաստանն ու Թուրքիան պետք է համաձայնության գան հանուն ապագայի: «ԵՄ-ն պատրաստ է աջակցել այդ գործընթացին, սակայն մենք գտնում ենք, որ կողմերը պետք է փոխզիջման գնան: Պետք չէ մոռանալ, որ երկու երկրներն ընդհանուր պատմություն ունեն: Բնականաբար, դա տեւական գործընթաց է, որը պետք է քայլ առ քայլ տարվի: Հայաստանն ու Թուրքիան տարբեր տեսակետներ ունեն 1915 թվականի իրադարձությունների եւ ղարաբաղյան խնդրի վերաբերյալ: Սակայն Հայաստանը առանց նախապայմանների հարաբերությունները նորմալացնելու կողմնակից է, այն դեպքում երբ Թուրքիան հակառակ դիրքորոշումն ունի: Փոխզիջումը պետք է հենց դրանում որոնել»,-ասել է Սեմնեբին:



Հատուկ ներկայացուցիչը նշել է, որ ողջունում է Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանի հայտարարությունն այն մասին, որ Հայաստանը կողմ է Թուրքիայի անդամակցությանը ԵՄ-ին: «Նման հայտարարությունները հող են ստեղծում այն թուրքական ուժերի համար, որոնք շահագրգռված են հարաբերությունները նորմալացնելու հարցում: Եվս մեկ հետաքրքիր առաջարկ` պատմաբանների համատեղ հանձնաժողովի կազմում Հայոց ցեղասպանության ուսումնասիրման համար: Սակայն Թուրքիայի ՔՕ-ում 301-րդ հոդվածի առկայությունը խոչընդոտում է նման երկխոսությանը»,-ընդգծել է Սեմնեբին` հավելելով, որ Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ալի Բաբաջանը խոստացել է վերանայել հոդվածը:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---