Tesla-ի առաջին սերիական ավտոմեքենան կթողարկվի հուլիսի 7-ին 3 հուլիսի 2017 - 11:03 AMT PanARMENIAN.Net - $35.000 արժեքով Tesla Model 3-ի առաջին սերիական ավտոմեքենան կթողարկվի ուրբաթ օրը՝ հուլիսի 7-ին: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում հուլիսի 2-ի երեկոյան գրառում է կատարել ընկերության հիմնադիրն ու գլխավոր տնօրեն Իլոն Մասկը: Նա նշել է, որ մենքենան սերիական արտադրության համար անհրաժեշտ բոլոր ստուգումներն անցել է նախատեսվածից 2 շաբաթ շուտ: Մասկը հավելել է, որ մեքենայի առաջին 30 սեփականատերը դրանք կստանան մինչև հուլիսի 28-ը: Օգոստոսին կարտադրվի ևս 100 մեքենա, սեպտեմբերին՝ արդեն 1.500, դեկտեմբերին սպասվում է, որ արտադրության ծավալները կաճեն մինչև 20.000 մեքենա մեկ ամսում: Ավելի վաղ հաղորդվել է, որ Ծաղկաձորի Մարիոթ հյուրանոցի, Դիլիջանի Դարավանդ իջևանատան, Երևանի Կովկաս պանդոկի, Կովկաս ռեստորանային համալիրի և BetConstruct ընկերության գլխամասային գրասենյակի տարածքում գործարար Բադալյան եղբայրների կողմից տեղադրվել են Tesla մեքենաների լիցքավորիչներ:Այս 5 կետում լիցքավորումն անվճար է, ծախսերը հոգում են վերոնշյալ հաստատությունները։ Հղումներ թեմայով. Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» |