Ասիական բանկը ՀԷՑ-ին $80 մլն վարկ է տրամադրել 3 հուլիսի 2017 - 12:41 AMT PanARMENIAN.Net - Ասիական Զարգացման Բանկի (ԱԶԲ) տնօրենների խորհուրդը հաստատել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին (ՀԷՑ) 80 մլն ԱՄՆ դոլարի չափով վարկի տրամադրումը: Վարկը տրամադրվում է Հայաստանում էլեկտրաէներգիայի բաշխման բարելավմանը և էներգետիկ անկախության և արդյունավետության բարձրացմանը նպաստելու նպատակով: «Ավելի արդյունավետ և հուսալի էներգետիկ բաշխիչ ցանցը կարևոր է Հայաստանում տնտեսական աճի համար», – ասել է ԱԶԲ-ի Մասնավոր հատվածի գործառնությունների վարչության ներդրումների գծով ավագ մասնագետ Սոնալի Տանգը՝ հավելելով . «Ներդրումային ծրագիրը կնպաստի Հայաստանի կառավարության էներգետիկ անկախության և էներգաարդյունավետության նպատակին: ՀԷՑ- ի հետ մեր գործընկերությունը նշանակալի ազդեցություն կունենա հայ ժողովրդի և գործարար ոլորտի վրա՝ բարելավելով էլեկտրաէներգիայի բաշխման հուսալիությունն առաջարկվող ներդրումային ծրագրի միջոցով»: ՀԷՑ-ը փակ բաժնետիրական ընկերություն է, որը հիմնվել է 2002թ-ին, էլեկտրաէներգիայի բաշխման չորս պետական տարածաշրջանային ընկերությունների մասնավորեցման և միաձուլման արդյունքում: Այն էլեկտրաէներգիայի արտոնագրված բաշխողն է և սպասարկում է Հայաստանի ամբողջ տարածքում: Ներդրումը կօգնի ՀԷՑ-ին բարելավելու մասնավոր հատվածում էլեկտրաէներգիայի բաշխումը Հայաստանում` բաշխման կորուստները նվազեցնելու միջոցով. 2016 թ-ի մոտ 10% -ից մինչև 2021թ-ը հասցնելով 8%-ի: ԱԶԲ-ի աջակցությունը թույլ կտա ՀԷՑ-ին բարելավել բաշխիչ ցանցի և դրա բազմակայք գործառնությունների ծառայությունների որակն ամբողջ երկրում, նվազեցնել էլեկտրաէներգիայի կորուստները և շահագործման ծախսերը, բարելավել տեխնիկական սպասարկման և անվտանգության պայմանները, արդիականացնել հաշվառման համակարգը, վերականգնել, ամրապնդել և ընդլայնել բաշխիչ ցանցը, ցանցին միացնել նոր հաճախորդների, ինչպես նաև՝ ներդնել կառավարման միջազգային չափանիշներ և վերահսկման ավտոմատացված համակարգ: ԱԶԲ-ն, որը հիմնված է Մանիլայում, նվիրված է ներառական տնտեսական աճի, էկոլոգիապես կայուն աճի և տարածաշրջանային ինտեգրման միջոցով Ասիայում և խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում աղքատության նվազեցման գործին: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին Աբրահամյանն ու Օհանյանը սահմանազատմանը վերաբերող հարցեր են քննարկել ԵՄ դեսպանի հետ Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների խնդիրը Շոլց․ Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները Նա Ալիևին ասել է, որ, իրավապաշտպանները և լրատվամիջոցները պետք է հնարավորություն ունենան ազատ աշխատելու |