«Գահերի խաղի» վերջին սեզոնի էպիզոդների տևողությունը կարող է ավելանալ

«Գահերի խաղի» վերջին սեզոնի էպիզոդների տևողությունը կարող է ավելանալ

PanARMENIAN.Net - «Գահերի խաղը» հեռուստասերիալի երկրպագուների՝ Con of Thrones խորագրի ներքո կայացած առաջին հանդիպմանը պարզվել է, որ 8-րդ եթերաշրջանը բաղկացած կլինի ընդամենը 6 սերիայից, բայց դրանցից յուրաքանչյուրի տևողությունը կլինի ավելի քան 80 րոպե: Այդ մասին ասել է հնչյունային ռեժիսոր Փոլա Ֆեիրֆիլդը:

Նա նշել է, որ 7-րդ եթերաշրջանում կլինեն ստանդարտ 60-րոպեանոց սերիաներ՝ բացառությամբ 82 րոպե տևողությամբ եզրափակիչ մասից, հաղորդում է «Կինոպոիսկը» Deadline-ին հղումով:

HBO հեռուստաալիքի «Գահերի խաղը» սերիալի վերջին 8-րդ եթերաշրջանն ամենակարճը կլինի՝ բոլոր նախորդ եթերաշրջանները 10 սերիայից էին բաղկացած, իսկ 7-րդը՝ 7 էպիզոդից:

«Գահերի խաղն» ամերիկացի գրող Ջորջ Մարտինի «Սառույցի և կրակի երգը» վիպաշարի հիման վրա նկարահանվող հեռուստասերիալ է: Նախագիծը ղեկավարում են Դեվին Բենիոֆն ու Դենիել Վայսը, նկարահանումներն ընթանում են Իսլանդիայում, Մալթայում, Մարոկոյում, Խորվաթիայում, Հյուսիսային Իռլանդիայում: Սերիալը ցուցադրվում է 2011-ից, 2016-ի դրությամբ նկարահանված է 6 եթերաշրջան: Նախագիծը բազմաթիվ հեռուստատեսային մրցանակների է արժանացել, միաժամանակ հաճախ քննադատվում է բաց կամ դաժան տեսարանների ցուցադրության համար:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---