Հայաստանը շահագրգռված է, որ նախագահական ընտրությունները բարձր մակարդակով անցնեն

PanARMENIAN.Net - Նախագահական ընտրությունների արդյունքները կարեւոր են երկրի հետագա զարգացման համար: Այդ մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցչ Պիտեր Սեմնեբիի հետ հանդիպման ժամանակ: Նրա խոսքերով, դրական գնահատականի արժանացած խորհրդարանական ընտրությունները, ըստ վարչապետի, այսօր դեռեւս ընկալվում են ավելի շատ որպես բացառություն, քան օրինաչափություն: «Պետք է ամեն ինչ անել, որ նախագահական ընտրությունները դրական արդյունքներով փոխեն այդ ընկալումը: Ես կողմնակից եմ օբյեկտիվություն, հավատ ներշնչող բոլոր նախաձեռնություններին եւ այս առումով, չափազանց կարեւորում եմ, օրինակ, հետընտրական հարցում անցկացնելու ԱՄՆ դեսպանության առաջարկը»,-նշել է Սերժ Սարգսյանը: «Երբ որեւէ եվրոպացի պաշտոնյա կարծիք է արտահայտում ԶԼՄ-ների կողմնակալ լուսաբանման վերաբերյալ, չպետք է անտեսել, որ այդ կարծիքը հիմնված է նրան ներկայացված ոչ օբյեկտիվ նյութերի վրա: Եթե այդ կառույցին կամ նրա ներկայացուցչին հետաքրքրում է իրական վիճակը, արդյո՞ք չի կարող պայմանագրային հիմունքներով վարձել մասնագիտացված մի կազմակերպություն, որը կիրականացնի ամբողջական մոնիտորինգ` դիտարկելով ե՛ւ էլեկտրոնային, ե՛ւ տպագիր մամուլը: Այդ դեպքում, որեւէ մեկն առարկություն չի ունենա անաչառության հարցում»,- ասել է Սերժ Սարգսյանը, նշելով, որ այժմ հարկ կլինի այդ նպատակով բանակցություններ վարել միջազգային հեղինակավոր այդպիսի կազմակերպություններից մեկի հետ, որպեսզի բարձր մասնագիտական որակով լիարժեք մոնիտորինգի ենթարկվի ԶԼՄ-ների կողմից ընտրությունների լուսաբանումը: Բնական համարելով հանրության համար կառավարության ղեկավարի գործունեության պատշաճ լուսաբանումը, որի հետ նույն եվրոպացի պաշտոնյաները եւս համակարծիք են, վարչապետը միաժամանակ ընդգծել է, որ ՀՀ իշխանությունները շահագրգիռ են եւ իրավասությունների շրջանակում կանեն հնարավորը` ընտրությունների բարձր մակարդակով կազմակերպման ու անցկացման գործում, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---