Բրազիլական դաշնամուրային երաժշտությունը՝ Հայկ Մելիքյանի նոր սկավառակում 4 հուլիսի 2017 - 11:43 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 4-ին՝ 19:30-ին, Կոմիտաս թանգարան-ինստիտուտի համերգասրահում տեղի կունենա դաշնակահար, ՀՀ վաստակավոր արտիստ Հայկ Մելիքյանի մենահամերգը և Interpreted Figuration ձայնասկավառակի շնորհանդեսը, որը թողարկել է Հայաստանում Բրազիլիայի դեսպանությունը՝ Embassy CD Series նախագծի շրջանակներում: Interpreted Figuration սկավառակը նախագծում թվով հինգերորդն է: Embassy CD Series շարքը Հայաստանում ներկայացնում են դիվանագիտական ներկայացուցչությունները: Շարքը հասցրել է թողարկել լեհական, շվեյցարական, գերմանական, լիտվական երաժշտության ձայնասկավառակներ: «Embassy CD Series նախագծի թվով հինգերորդ սկավառակը նվիրված է 20-րդ դարի և ժամանակակից բրազիլական դաշնամուրային երաժշտությանը: Embassy CD Series և 1900+ նախագծերը լայն ճանաչում են գտել հայ հանդիսատեսի և ունկնդրի առջև, քանի որ վերջիններս նպատակ ունեն ներկայացնելու Հայաստանում տարբեր ազգերի դաշնամուրային երաժշտությունը, որոնցից շատերը, ի դեպ, Հայաստանում հնչում են առաջին անգամ, ինչպես նաև կոմպոզիտորական այդքան տարբեր դպրոցները»,- մասնավորապես ասել է դաշնակահարի մենեջեր Ալեքսանդր Հակոբյանը: Interpreted Figuration սկավառակը ներառում է բրազիլացի 20-րդ դարի և ժամանակակից խոշորագույն կոմպոզիտորների ստեղծագործություններ, որոնց թվում են Հեյտոր Վիլա-Լոբոսի, Էնրիկե Օսվալդի, Ռադամես Գնատտալիի, Օսվալդո Լասերդայի պիեսները, Էռնստ Մալեի և Կամարգո Գվարնիերիի Պոնտեյոները, ինչպես նաև Էդսոն Զամպրոնիայի Interpreted Figuration պիեսը: Սկավառակի ներածական երաժշտագիտական խոսքի հեղինակն է արվեստի վաստակավոր գործիչ, արվեստագիտության դոկտոր Կարինե Ջաղացպանյանը: Համերգից հետո, հուլիսի 18-ին սպասվում է Հայկ Մելիքյանի մենահամերգը Իտալիայի Սան Լեո քաղաքում կայանալիք San Leo International Classical Music Festival-ի շրջանակներում, որտեղ հանրահռչակ դաշնակահարը կներկայացնի Հայաստանը: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Մեծ հանդիպում ենք նախատեսում բոլոր քաղուժերի հետ` քննարկվելու է վարչապետի թեկնածուի հարցը Նա նշել է, որ Բաքվի բանտերում պահվող Արցախի ղեկավարության հետ աղ ու հաց են կիսել, բայց հարցը չեն բարձրաձայնում Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացի մասին. Տիեզերք թռիչքները ևս անիրական էին թվում Նա ընդգծել է, որ ՀՀ ռազմավարությունն ուղղված է տարածաշրջանի հարևանների հետ տնտեսական ինտեգրման խորացմանը Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագիծը Նախաձեռնությունը Սենատի կողմից հավանության էր արժանացել մայիսի 7-ին ՀՀ–ն և Սլովակիան պայմանավորվել են ռազմատեխնիկական գործակցության շուրջ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը Բրատիսլավայում է |