ԵՄ-ն մեծ նշանակություն է տալիս ՀՀ ընտրությունների` միջազգային չափանիշներին համապատասխան անցկացմանը

PanARMENIAN.Net - Երեկ ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն ընդունեց աշխատանքային այցով Հայաստան ժամանած Հարավային Կովկասում ԵՄ hատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբիին, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձան Հայաստանում գալիք նախագահական ընտրություններին: ԵՄ հատուկ ներկայացուցիչն ընդգծեց, որ ԵՄ երկրներն ու Եվրոպական Հանձնաժողովը մեծ նշանակություն են տալիս Հայաստանում ընտրությունների` միջազգային չափանիշներին համապատասխան անցկացմանը: Նախարար Օսկանյանը հավաստիացրեց, որ այսօր կան բոլոր պայմանները ազատ եւ արդար ընտրությունների անցկացման համար: Նշելով, որ Հայաստանի իշխանությունները ձեռնարկում են անհրաժեշտ բոլոր միջոցառումները ընտրությունների պատշաճ կազմակերպման համար` նախարարը տեղեկացրեց, որ ընտրությունների դիտարկման բոլոր միջազգային կազմակերպություններն արդեն հրավերներ են ստացել դիտորդական առաքելություն անցկացնելու համար: Տեղի ունեցավ մտքերի փոխանակում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունների շուրջ, քննարկվեցին նաեւ հայ-թուրքական հարաբերությունները, տարածաշրջանային այլ խնդիրներ:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---