Շվեյցարական դատարանը ուժի մեջ է թողել Դողու Փերինչեքի դատավճիռը

PanARMENIAN.Net - Շվեյցարական դաշնային դատարանը ուժի մեջ է թողել Թուրքիայի Աշխատավորական կուսակցության նախագահի դատավճիռը, ով դատապարտվել էր ռասայական խտրականության համար: Ինչպես PanARMENIAN.Net ին հայտնել է ֆրանսիացի լրագրող Ժան Էկիյանը, 2005 թվականին Դողու Փերինչեքը բազամթիվ անգամներ հայտարարել էր, որ Հայոց ցեղասպանությունը, որի ընթացքում ավելի քան 1,5 միլիոն մարդ է սպանվել, «միջազգային սուտ է» հանդիսանում: Դաշնային դատարանի որոշման մեջ նշվում է, որ «գոյություն ունի պատմական կոնսեսուս Հայոց ցեղասպանության փաստով, իսկ մեղադրյալը հակառակն ապացուցող փաստեր չի ներկայացրել»:



Հիշեցնենք, որ շվեյցարական դատարանը 2007 թվականի մարտի 7-ին Թուրքիայի աշխատավորական կուսակցության նախագահ Դողու Փերինչեքին մեղավոր ճանաչեց ռասայական խտրականության մեջ` 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը հերքող նրա հրապարակային հայտարարությունների համար: Լոզանի դատարանը թուրքական ազգայնական կուսակցության առաջնորդի նկատմամբ սահմանեց 90-օրյա պայմանական ազատազրկում կամ դրան համարժեք տույժ, ինչպես նաեւ 3 հազար շվեյցարական ֆրանկի կամ 2,5 հազար դոլարի տուգանք:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---