Ազատագրված Հալեպում պատմական կառույցներն են վերականգնում

Ազատագրված Հալեպում պատմական կառույցներն են վերականգնում

PanARMENIAN.Net - Հալեպի պատմաբաններն ու ճարտարապետները քաղաքի ազատագրումից հետո ցանկանում են վերադարձնել նրա Ազգային թանգարանի, հին գրադարանի և հռոմեական ջրանցույցի (ակվեդուկ) նախկին տեսքն ու փառքը։

«Ցուցանմուշների թվով Սիրիայում երկրորդ Ազգային թանգարանը այժմ գտնվում է անմխիթար վիճակում, շուրջը պայթյուններից առաջացած անցքեր են, ջարդված պատուհանների ապակիներ, սակայն մեզ հաջողվել է պահպանել եզակի հնագիտական գտածոները»,- lրագրողների հետ զրույցում ասել է թանգարանի տնօրեն Ռահավ Խամուին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Նա նշել է, որ առայժմ հայտնի չէ, թե երբ թանգարանն իր դռները կբացի այցելուների համար, բայց հավաստիացրել է, որ Սիրիայի կառավարության ակտիվ աջակցությամբ վերակառուցման աշխատանքները կավարտվեն տարվա ընթացքում։

Հաղորդվում է, որ 11 կմ երկարությամբ հռոմեական ջրանցույցի վերականգնման պլանը նույնպես արդեն պատրաստ է։

2017-ի դեկտեմբերի 16-ին Սիրիայի բանակն ավարտել է Հալեպի արևելյան թաղամասերի ազատագրումը, ինչը պայմաններ է ստեղոծւմ սիրիական հակամարտության խաղաղ կարգավորման համար:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---