Իսպանական «Վիլյառեալի» նախկին ֆուտբոլիստը՝ «Բանանցի» ակադեմիայի տնօրեն

Իսպանական «Վիլյառեալի» նախկին ֆուտբոլիստը՝ «Բանանցի» ակադեմիայի տնօրեն

PanARMENIAN.Net - Իլշատ Ֆայզուլինը նշանակվել է «Բանանց» ֆուտբոլային ակումբի ակադեմիայի տնօրենի պաշտոնում:

Ֆայզուլինը ճանաչված ֆուտբոլիստ է եղել և հանդես է եկել իսպանական «Ռասինգում», «Վիլյառեալում», «Խետաֆեում», Մոսկվայի ԲԿՄԱ-ում և այլ ակումբներում:

Մարզչական կրթությունն ու ՈՒԵՖԱ-ի PRO արտոնագիրը Ֆայզուլինը ստացել է Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայում: Նա որպես ավագ մարզիչ աշխատել է «Զենիթի» ֆուտբոլի ակադեմիայում՝ համակարգելով 8-ից 17 տարեկանների թիմերի մարզումային գործընթացը: Եղել է Մոսկվայի «Լոկոմոտիվի» ֆուտբոլային դպրոցի երիտասարդական ֆուտբոլի զարգացման ծրագրի ղեկավարն ու ուսումնամարզական աշխատանքներով տնօրենի տեղակալը:

«Շնորհակալություն եմ հայտնում «Բանանց» ֆուտբոլային ակումբին հրավերի համար և այն ծավալի աշխատանքի համար, որը ցանկանում են ինձ վստահել: Աշխատանքներն ուղղված կլինեն ֆուտբոլիստների պատրաստման գործընթացի բարելավմանը, իսկ ինչ վերաբերվում է փոփոխություններին, ապա դրանք կկատարվեն աստիճանաբար՝ հիմնվելով այն հիմքի վրա, որն արդեն այստեղ գոյություն ունի»,- ասել է Իլշատ Ֆայզուլինը:

«Բանանցի» ակադեմիայի արդեն նախկին տնօրեն Արտաշես Ադամյանն այսուհետ կզբաղեցնի ակադեմիայի փոխտնօրենի պաշտոնը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---