ԵԽԽՎ-ում կարող է ստեղծվել «սառեցված հակամարտությունների» գծով մշտական ենթակոմիտե

PanARMENIAN.Net - Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) Ադրբեջանի գծով Դիտարկման կոմիտեի համանախագահ Անդրես Հերկելը հանդես է գալիս «սառեցված հակամարտությունների» գծով ԵԽԽՎ մշտական ենթակոմիտե ստեծղելու գաղափարի օգտին: «Ես կողմ եմ ԵԽԽՎ սառեցված հակամարտությունների գծով մշտական ենթակոմիտե կամ խնդրահարույց հարցերով հասարակական լսումների ձեւաչափ ստեղծելու գաղափարին: Բնականաբար, դա քննարկման ենթակա է»,-ասել է Հերկելը:



Նա գտնում է, որ «սառեցված հակամարտությունները» այն հարցերից մեկն է, որոնց լուծումը կարեւոր է Եվրոպայի Խորհրդի համար եւ չի կարելի հուսալ, որ այդ հակամարտությունները վաղն իսկ կկարգավորվեն: «Դա վերաբերում է ոչ միայն Ադրբեջանին, այլ նաեւ Վրաստանին եւ Մոլդովային: Այդ հարցերով լրջորեն է պետք զբաղվել»,-ասել է նա: Ըստ Հերկելի, չպետք է հուսալ, թե այդ հակամարտությունները կկարգավորեն հաջորդ իսկ օրը: Նա կարեւորում է Ադրբեջանի եւ Հայաստանի քաղաքացիական հասարակությունների դերը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում: «Եթե տեղական մակարդակով, քաղաքացիական հասարակությունների կապը բացակայում է, ամենօրյա շփումների կապը, ուրեմն, այդ հարցում չկա զարգացում»,-գտնում է նա: Համեմատելով ղարաբաղյան հակամարտությունը հարավ-օսականի հետ` Հերկելը նշել է, որ տարբերությունն այն է, որ Հարավային Օսեթիայում նման շփումները, երկխոսությունն առկա են: «Այդ դեպքում, կարելի է խոսել ինչ-որ կողմնորոշման եւ հեռանկարների մասին: Եթե նման կապերն ընդհանրապես բացակայում են, ապա շատ դժվար է»,-հավելել է համազեկուցողը, հաղորդում է «Թրենդ» գործակալությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---