Հայոց ցեղասպանության ճանաչումը կդառնա Թուրքիայի ժողովրդավարական բարեփոխումների հիմնական ցուցանիշը

PanARMENIAN.Net - «Թուրքիայում ժողովրդավարական բարեփոխումների հիմնական ցուցանիշ կլինի Հայոց ցեղասպանության ճանաչումը: Թուրքիան պետք է ընդունի իր պատմական անցյալը եւ Հայոց ցեղասպանության ճանաչումը ինքնատիպ պարտականություն է»,- հայտարարել է «Հայ Դատ» կենտրոնական գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանը: Նրա խոսքերով, Հայոց ցեղասպանության ճանաչումը կդառնա նաեւ դրական չափանիշ, այդ թվում ԵՄ մտնելու համար: Գրասենյակի ղեկավարը նաեւ նշել է, որ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը հանդիսանում է նաեւ ՀՅԴԴ գործունեության գերակայություն: «Դա չի բացառում Թուրքիայի հետ հարաբերությունները բարելավելու հնարավորությունը, եւ մենք պետք է նման բանակցությունների նախաձեռնողներ ունենանք»,- նկատել է նա, հաղորդում է «Նովոստի-Առմենիան»:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---