Պաշտպան Վարազդատ Հարոյանը կխաղա «Ուրալում»

Պաշտպան Վարազդատ Հարոյանը կխաղա «Ուրալում»

PanARMENIAN.Net - Հայաստանի ազգային հավաքականի կենտրոնական պաշտպան Վարազդատ Հարոյանը կխաղա Ռուսաստանում:

24-ամյա ֆուտբոլիստը պայմանագիր է կնքել Եկատերինբուրգի «Ուրալ» ակումբի հետ: Այս մասին տեղեկացնում է ակումքի կայքէջը:

Նախորդ մրցաշրջանում Հարոյանը հանդես է եկել իրանյան «Փադիդե»-ում:

Հարոյանը մասնակցել է նոր մրցաշրջանի՝ «Ուրալի» առաջին ուսումնամարզական հավաքին և ստուգողական խաղերին:

Վարազդատ Հարոյանը ծնվել է 1992-ին Երևանում: Ներկա պահին հանդես է գալիս «Փյունիկ ՖԱ» ակումբում։ 2011-ից հանդես է գալիս ազգային հավաքականում որպես պաշտպան, 3 համարի մարզաշապիկով։

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---