ՀՀ օդանավակայաններում ուղևորահոսքն աճել է 29.3%-ով 6 հուլիսի 2017 - 14:07 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության երկու օդանավակայանի ուղևորահոսքը 2017 թվականի հունվար-հունիս ամիսներին կազմել է 1.094.007 մարդ, որը 29.3%-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշը: ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի ծառայության հաղորդմամբ, հունվար-հունիս ամիսներին, 2016 թվականի նույն ամիսների հետ համեմատած, «Զվարթնոց» օդանավակայանում գրանցվել է ուղևորհոսքի 26.1% աճ: «Շիրակ» օդանավակայանում 2017 թվականի հունվար-հունիս ամիսներին ուղևորահոսքը 402.1 %-ով աճել է նախորդ տարվա նույն ամիսների հետ համեմատած: «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններում 2017 թվականի հունվար-հունիս ամիսներին, նախորդ տարվա նույն ամիսների հետ համեմատած, 24.5 %-ով աճ են գրանցել նաև թռիչք- վայրէջքները: Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանում հայտարարել են, որ Ղազախի շրջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Նշվում է, որ տարածքը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, հարում է այն հատվածին, որը «Հայաստանի հետ շփման գիծ էր» ՀՀ–Ադրբեջան սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն՝ նախատեսված աշխատանքների կեսից ավելին արվել է Նշվում է, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Կիրանցի բնակիչները կառավարության շենքում հանդիպում են Փաշինյանի հետ Կառավարության շենք է մտել նաև Տավուշի մարզպետ Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրենը կժամանի Հայաստան Այցը տարածաշրջանային է |