ՌԴ-ում բանակում չծառայածներին 10 տարով կարգելեն պետական պաշտոններ զբաղեցնել

ՌԴ-ում բանակում չծառայածներին 10 տարով կարգելեն պետական պաշտոններ զբաղեցնել

PanARMENIAN.Net - ՌԴ Պետդուման հուլիսի 5-ին ընդունել է օրինագծերի փաթեթ, որը կարգելի պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիներին զբաղեցնել պետական ու համայնքային ղեկավարության պաշտոններ՝ 10 տարի ժամկետով:

Ինչպես հայտնում է «Կոմերսանտը», ժամկետի սկիզբ են հաշվելու այն օրը, երբ զինկոմիսարիատը որոշել է, որ քաղաքացին չի անցել ծառայությունն առանց առկա հարգելի պատճառների:

Նախկինում ՌԴ-ում, չծառայած լինելու պարագայում, պետպաշտոնյա դառնալու իրավունքից զրկում էին ցմահ: Պետդուման այսպիսով կատարել է ՍԴ որոշումը, որը հակասահմանադրական էր ճանաչել գործող նորմը:

Եթե պարզվի, որ արդեն իսկ աշխատող պաշտոնյան չի ծառայել բանակում, նա ենթակա է գործից ազատման:

Կարդացեք նաև. ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների 48 որդիներից 16-ն ազատվել են ծառայությունից

 Ուշագրավ
Հայտնի է, որ ահաբեկիչներից մեկը «Իսլամական պետություն» խմբավորման համակիր է
2020 թվականի օգոստոսից Թուրքիայից Ադրբեջան պաշտպանական և ավիացիոն միջոցների արտահանման ծավալները խիստ աճել են
Գինը վերջնական չէ, բանակցություններն ընթանում են։
Պատվաստված կամավորները կորոնավիրուսի դեմ իմունիտետ են ձեռք բերել