24 դեկտեմբերի 2007 - 16:16 AMT
ՄՃԽ. «Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ հանրաքվեի արդյունքները ամենեւին էլ կանխորոշված չեն»
«Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ հանրաքվեի արդյունքները ամենեւին էլ կանխորոշված չեն: Ադրբեջանն իրավունք եւ հնարավորություն կունենա հնարավորություն տալ Ղարաբաղի հայերին իրենց լիիրավ քաղաքացիներ զգալ: Եվ հետո ընդհանուր առմամբ, դեռեւս վաղ է խոսել հանրաքվեի արդյունքների մասին, երբ դեռ նույնիսկ առաջին քայլերը չեն արվել այդ գործընթացի շրջանում` զորքերի դուրս բերում եւ փախստականների վերադարձ»,-հայտարարել է Միջազգային ճգնաժամային խմբի Եվրոպայի գծով ծրագրերի տնօրեն Սաբինա Ֆրեյզերը: Նրա խոսքերով, «դժվար է կանխորոշել, թե ինչ իրավիճակ կլինի Լեռնային Ղարաբաղում, երբ բռնի տեղահանվածները վերադառնան իրենց տները, ստեղծվի ժամանակավոր վարչակազմ, ընդլայնվի միջազգային հանրության մասնակցությունը հակամարտության կարգավորմանը, եւ լիովին ապահովվի օրենքի եւ մարդու իրավունքների գերակայությունն այդ գործընթացում»: «Եվ հետո հանրաքվեի անցկացումից հետո էլ ակնհայտ կլինի, որ Տարածաշրջանի աշխարհագրական դիրքի առանձնահատկությունների պատճառով, Ղարաբաղի բոլոր բնակիչներին անհրաժեշտ կլինի սերտ տնտեսական, քաղաքական եւ սոցիալական կապեր հաստատել Ադրբեջանի հետ` ապահովելու համար տարածաշրջանի բարգավաճումը»,-ընդգծել է Ս.Ֆրեյզերը, հաղորդում է Day.az-ը: