ԱՄՆ Պետդեպը՝ հուլիսի 4-ի դեպքերի մասին. «Խիստ մտահոգված ենք, միակ ճանապարհը բանակցություններն են»

ԱՄՆ Պետդեպը՝ հուլիսի 4-ի դեպքերի մասին. «Խիստ մտահոգված ենք, միակ ճանապարհը բանակցություններն են»

PanARMENIAN.Net - Միացյալ Նահանգների պետդեպարտամենտը խիստ մտահոգություն է հայտնել ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում հուլիսի 4-ին հրադադարի ռեժիմի խախտման նոր փաստի առնչությամբ:

Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԱՄՆ պետդեպի խոսնակ Հիթեր Նոյերթը:

«Միացյալ Նահանգները խիստ մտահոգված է հուլիսի 4-ին Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի խախտման փաստի առնչությամբ, որը պատճառ դարձավ քաղաքացիական անձանց շրջանում կորուստների, այդ թվում և երկու տարեկան երեխայի մահվան: Դա տեղի է ունեցել շփման գծում: Մենք ի սրտե մեր ցավակցություններն ենք հայտնում զոհերի ընտանիքներին:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ միասին մենք կոչ ենք անում կողմերին դադարեցնել ռազմական գործողությունները և վերադառնալ բանակցային սեղանի շուրջ: Այդ տարածաշրջանում մեր քաղաքականությունը հստակ է. հակամարտության լուծման միակ ճանապարհը բանակցություններն են՝ հիմնված միջազգային իրավունքի վրա, որը հավատարիմ է ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության ու ինքնորոշման սկզբունքներին»,- նշել է Նոյերթը, գրում է Արցախպրեսը:

Հուլիսի 4-ին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման ու, մասնավորապես, հարավային ուղղությամբ 107-մմ համազարկային հրթիռային կայանքից հայկական դիրքերը հրթիռակոծելուց հետո ՊԲ-ն պատասխան հարված է հասցրել ադրբեջանական զինուժին:

Ադրբեջանի Ալխանլի գյուղի ուղղությամբ «հայկական կողմի կրակոցների» զոհ է դարձել երկու քաղաքացիական (52-ամյա Սահիբա Ալլահվերդիևա, 2-ամյա Զահրա Գուլիևա), ևս մեկը վիրավորվել է։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---