ԵԱՀԿ ՄԽ կոչը ԼՂ խնդրի կողմերին՝ անհապաղ վերսկսել բանակցությունները

ԵԱՀԿ ՄԽ կոչը ԼՂ խնդրի կողմերին՝ անհապաղ վերսկսել բանակցությունները

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (ՌԴ), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Ռիչարդ Հոգլանդը (ԱՄՆ) ԵԱՀԿ Մշտական խորհրդի հուլիսի 6-ի նիստում հանդես են եկել նոր հայտարարությամբ հուլիսի 4-ին ղարաբաղյան հակամարտության գոտում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ:

Մասնավորապես, հայտարարության մեջ ասվում է, որ անհրաժեշտ է անհապաղ վերսկսել բանակցություններն, ուղղված հակամարտության խաղաղ կարգավորմանը:

Հուլիսի 4-ին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման ու, մասնավորապես, հարավային ուղղությամբ 107-մմ համազարկային հրթիռային կայանքից հայկական դիրքերը հրթիռակոծելուց հետո ՊԲ-ն պատասխան հարված է հասցրել ադրբեջանական զինուժին:Ադրբեջանի Ալխանլի գյուղի ուղղությամբ «հայկական կողմի կրակոցների» զոհ է դարձել երկու քաղաքացիական (52-ամյա Սահիբա Ալլահվերդիևա, 2-ամյա Զահրա Գուլիևա), ևս մեկը վիրավորվել է։

«Հիշեցնում ենք կողմերին Ժնևի կոնվենցիայով ամրագրված պարտավորությունների մասին, որոնց համաձայն կողմերը պետք է զերծ մնան թշնամական գործողություններից, որոնք կարող են անընդունելի զոհերի պատճառ դառնալ քաղաքացիական բնակչության շրջանում: Առաջարկում ենք կողմերին անհապաղ միջոցներ ձեռնարկել նվազեցնելու համար լարվածությունը և խստիվ պահպանել 1994-1995թթ. հրադադարի մասին համաձայնագրի դրույթները »,-ասվում է հայտարարության մեջ:

«ՌԴ-ն, Ֆրանսիան եւ ԱՄՆ-ն ընդգծում են հնարավորինս արագ բանակցությունները վերսկսելու անհրաժեշտությունը՝ հակամարտության խաղաղ կարգավորման հասնելու համար, որը տարածաշրջանի ժողովրդների համար խաղաղության, բարգավաճման և իրական հաշտեցման հաստատման միակ միջոցն է»,-ասվում է հայտարարության մեջ:

Ավելի վաղ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ԼՂ հակամարտության կողմերին կոչ էին արել անհապաղ դադարեցնել շփման գծում ռազմական գործողությունները: Այս մասին հայտարարությունը հրապարակված է ԵԱՀԿ պաշտոնական կայքում: «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կողմերին կոչ են անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները: Բռնությունը նոր բռնության է հրահրում և արդյունքի բերում: Այս երկարաժամկետ հակամարտության լուծման միակ պատասխանատու ու մարդային տարբերակը բանակցությունների սեղանի շուրջ վերադառնալն է», - դեպքերի հետ կապված հայտարարել էին համանախագահները:

Ընթերցեք նաև. ՄԱԿ-ի կոչը ԼՂ հիմնախնդրի կողմերին. «Խուսափեք ցանկացած ռազմական գործողությունից»

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---