Ամստերդամն անցանկալի է համարում Թուրքիայի փոխվարչապետի այցը

Ամստերդամն անցանկալի է համարում Թուրքիայի փոխվարչապետի այցը

PanARMENIAN.Net - Նիդերլանդների ԱԳՆ-ն հայտարարել է, որ կառավարությունն անցանկալի է համարում Թուրքիայի փոխվարչապետի այցը երկիր՝ թուրքական համայնքի միջոցառումներին, որոնք նվիրված են Թուրքիայի պետական հեղաշրջման տարելիցին:

Ըստ հայտարարության, Հոլանդիայի իշխանություններն անցանկալի են համարում Թուրքիայի փոխվարչապետ Տուրգրուպ Թյուրքեշի կամ թուրքական կառավարության այլ անդամների այցը «երկկողմ հարաբերություններում ստեղված իրավիճակի ֆոնին», հայտնում է ՌԻԱ Նովոստին Reuters-ի վրա հղումով:

Ըստ գերատեսչության, Ամստերդամի որոշումը մարտի իրադարձությունների «օրինաչափ հետևանքն է»:

2017-ի մարտին Նիդերլանդների իշխանությունները թույլ չտվեցին, որ վայրէջք կատարի Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի ինքնաթիռը, որը մտադիր էր մասնակցել թուրքական համայնքի հանրահավաքին Ռոտերդամում՝ Թուրքիայում սահմանադրական բարեփոխման վերաբերյալ հանրաքվեի շեմին: Նիդերլանդներից արտաքսվեց Թուրքիայի ընտանիքի գործերով նախարար Ֆաթմա Բեթյուլ Սայան Քայան, որը փորձել էր միջոցառման հասնել ցամաքային տրանսպորտով: Ի պատասխան Չավուշօղլուն Նիդերլանդները «ֆաշիզմի մայրաքաղաք» անվանեց:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---