ԿԲ. ՀՀ տնտեսական աճի տեմպերը կարագանան

ԿԲ. ՀՀ տնտեսական աճի տեմպերը կարագանան

PanARMENIAN.Net - ԿԲ առաջին եռամսյակի կանխատեսումների համաձայն՝ 2017-ի տնտեսական աճի տեմպերը կարագանան: ԱԺ-ում Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը ներկայացրել է ՀՀ կենտրոնական բանկի 2017 թվականի դրամավարկային քաղաքականության ծրագիրը։

«2017թ. առաջին եռամսյակում կանխատեսվում էր 2.2-3.2% տնտեսական աճ։ Առաջարկի մասով տնտեսության աճին կնպաստեն արդյունաբերության և գյուղատնտեսության ճյուղերի աճը», - ասել է Ջավադյանը։

Տնտեսական աճը հիմնականում պայմանավորված է ներքին պահանջարկի աստիճանական վերականգնմամբ, արտահանման ու ներդրումների խթանմանն ուղղված կառավարության ծրագրի արդյունավետ իրագործմամբ, արտաքին տնտեսական միջավայրի շարունակվող բարելավմամբ և կառուցվածքային բարեփոխումների իրականացմամբ:

Ըստ ՀՀ պետբյուջեի, ՀՆԱ աճը 2017-ին կկազմի 3.2%: ՀԲ-ն Հայաստանի համար կանխատեսել էր 2.7% տնտեսական աճ, ՄԱԿ-ը՝ 2.7%, Fitch-ը՝ 2.1%:

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) բարելավել է ՀՀ տնտեսական աճի կանխատեսումը 2017-ի համար 0.5%-ից մինչև 2.5%:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---