ԱԺ-ում քննարկել են հնդկական սերիալներն ու բռնություն քարոզող հաղորդումները

ԱԺ-ում քննարկել են հնդկական սերիալներն ու բռնություն քարոզող հաղորդումները

PanARMENIAN.Net - ԱԺ արտահերթ նիստում քննարկվել է «Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի 2016 թվականի գործունեության մասին» զեկույցը:

«Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Գևորգ Պետրոսյանը նշել է, որ հեռուստատեսության և ռադիոյի մասին օրենքը թույլատրում է էրոտիկ բնույթի, սարսափ տարածող հաղորդումները եթեր հեռարձակել ժամը 24:00-ից մինչև առավոտյան 6:00-ն ընկած ժամանակահատվածում, սակայն նշված օրենքի նորմը խախտվում է բոլոր հեռուստաընկերությունների կողմից:

«ՀՌԱՀ-ն անուշադրության է մատնել այդ խնդիրը: Ինչքան կարելի է հեռուստաէկրաններով ցուցադրել հնդկական սերիալներ, անբարոյականություն քարոզող, բռնություն քարոզող հաղորդումներ, «Կիսաբաց լուսամուտներ», - ասել է Պետրոսյանը, գրում է Yerkir.am-ը:

Պատգամավորի խոսքով, եթե իրեն հարցնեն, որ պետական մարմինների գործունեությունն է ցածր գնահատում երեխայի և, առհասարակ, ընտանիքի դաստիարակության հարցում, ապա ինքը կմատնանշի այս հանձնաժողովը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---