Արաբ գործարարը մտադիր է ներդրումներ անել ՀՀ տրանսպորտի ոլորտում

Արաբ գործարարը մտադիր է ներդրումներ անել ՀՀ տրանսպորտի ոլորտում

PanARMENIAN.Net - ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը հուլիսի 7-ին ընդունել է Արաբական Միացյալ էմիրությունների մի խումբ գործարարների՝ Աթեք Մոհամեդ Մեսֆեր Ալդահերիի գլխավորությամբ։ Գործարարները նշել են, որ նպատակ ունեն Հայաստանում մի շարք ծրագրեր իրականացնել, այդ թվում՝ նաև տրանսպորտի ոլորտում:

Մարտիրոսյանը գործարարներին առաջարկել է համագործակցության հնարավոր մի քանի տարբերակ, այդ թվում՝ տրանսպորտային համակարգեր ստեղծելու, Երևանից Դիլիջան արագընթաց երկաթուղի, «Զվարթնոց» օդանավակայանը մայրաքաղաքին կապող արագընթաց նոր ճանապարհ կառուցելու ուղղությամբ։

«Հայաստանում մենք տեսնում ենք դրական միջավայր ներդրումներ կատարելու համար։ Այստեղ աշխատելով՝ նպատակ ունենք նաև աշխատատեղեր ստեղծել Հայաստանի քաղաքացիների համար»,- ասել է Մոհամեդ Մեսֆեր Ալդահերին։

Նշվել է, որ հարուստ փորձ ունեն ճանապարհաշինության, մասնավորապես՝ մայրուղիներ և երկաթուղիներ կառուցելու, կամրջաշինության ոլորտներում։

Խոշոր ծավալի ծրագրեր են իրականացվել Չինաստանում, Ռուսաստանում, Իրաքում և այլ պետություններում:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---