8 հուլիսի 2017 - 11:25 AMT
Գրան Պրիի 2-րդ տուր. Արոնյանը հաղթել է Յակովենկոյին

Շվեյցարիայի Ժնև քաղաքում ընթացող ՖԻԴԵ-ի Գրան Պրիի երրորդ փուլի երկրորդ տուրում Լևոն Արոնյանը սևերով մրցում էր Դմիտրի Յակովենկոյի հետ։ Խաղն ավարտվել է 51-րդ քայլում՝ Արոնյանի հաղթանակով, տեղեկացնում է ՀՀ շախմատային ֆեդերացիան:

Լևոն Արոնյանի առաջին մրցակիցը Չաո Լին էր, ում հետ պայքարը 45-րդ քայլին ավարտվեց ոչ ոքի արդյունքով։

Այս պահի դրությամբ Գրան Պրիի մրցաշարային աղյուսակը 2 միավորով գլխավորում է Տիմուր Ռաջաբովը։ Հարիկրիշնան, Արոնյանը, Մամեդյարովն ու Ադամսը 1․5 միավորով կիսում են 2-5-րդ տեղերը։

Հուլիսի 8-ին տեղի կունենան 3-րդ տուրի հանդիպումները, որոնց ուղիղ միացմամբ կարող եք հետևել այստեղ: