8 հուլիսի 2017 - 11:51 AMT
Հալեպում պատերազմից հետո առաջին ներկայացումն է բեմադրվել

Հալեպում ռազմական գործողությունների ավարտից հետո Դերասանի տանն առաջին անգամ ներկայացում է եղել: Այն հարյուրավոր հանդիսատես է հավաքել, որոնք նաև հանդես են եկել որպես ներկայացման մասնակիցներ, գրում է Ռիա Նովոստին:

«Մենք բացում ենք թատրոնը, և դա գիտակցումն է, որ քաղաք է եկել խաղաղ կյանք: Բոլորը կարող են արվեստի հետ կապ ունենալ՝ ոչ մի բանից չվախենալով», - ներկայացումից առաջ լրագրողներին ասել է Հալեպի մշակույթի վարչության տնօրեն Ջաաբեր Ալ-Սաջուրը:

Հուլիսի 7-ին Հալեպի հայկական թաղամասում փակումից չորս տարի անց բացօթյա սրճարան է բացվել: Հալեպում մոտ 10.000 հայ է մնացել երկարատև պատերազմից հետո: