8 հուլիսի 2017 - 12:03 AMT
Երևան Օփեն շախմատի միջազգային մրցաշարը կանցկացվի սեպտեմբերին

Սեպտեմբերի 18-27-ը Երևանի շախմատի ֆեդերացիան կազմակերպում է Երևան Օփեն շախմատի միջազգային մրցաշարը:

Մրցաշարի ընդհանուր մրցանակային ֆոնդը $18.000 է: Առաջին տեղի համար $4000 մրցանակ է նախատեսված, երկրորդ տեղի համար՝ $2500, երրորդի համար՝ $2500:

2016-ին առաջին անգամ անցկացված Երևան Օպենին մասնակցելու հայտ էին ներկայացրել 11 երկրի 140 շախմատիստ, որոնց թվում՝ 23 միջազգային գրոսմայստեր և 9 միջազգային վարպետ: