Հուլիսի 9-13-ը Երևանում առանց տեղումների եղանակ է սպասվում

Հուլիսի 9-13-ը Երևանում առանց տեղումների եղանակ է սպասվում

PanARMENIAN.Net - Հայաստանի հանրապետության տարածքում հուլիսի 9-ին՝ արևելյան շրջաններում, 10-ին՝ հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։ Հուլիսի 11-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Օդի ջերմաստիճանը 9-10-ն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով: Քամին հարավ-արևմտյան՝ 3-8մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վ:

Հուլիսի 9-13-ը Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ: Հուլիսի 9-ի ցերեկը սպասվում է +35 աստիճան, հուլիսի 10-ից 13-ի ցերեկը սպասվում է +36 աստիճան:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---