Հուլիսի 7-ին վիրավորված զինծառայողներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է

Հուլիսի 7-ին վիրավորված զինծառայողներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է

PanARMENIAN.Net - Հուլիսի 7-ին ադրբեջանական զինուժի արկակոծության արդյունքում տարբեր աստիճանի բեկորային վիրավորումներ ստացած 3 զինծառայողներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է:

Ստեփանակերտի հոսպիտալից տեղեկացրել են, որ ծայրահեղ ծանր է գնահատվում գլխի շրջանում վիրավորում ստացած զինծառայողի առողջական վիճակը, մյուս զինվորինը՝ ծանր, երրորդինը՝ նորմալ, հայտնում է Panorama.am-ը:

Հուլիսի 7-ին ադրբեջանական զինուժի արկակոծության արդյունքում՝ տարբեր աստիճանի բեկորային վիրավորումներ են ստացել ՊԲ զինծառայողներ Ռոբերտ Նովրուզի Գասպարյանը (ծնվ. 1969թ.), Համբարձում Կարապետի Հարությունյանը (ծնվ. 1997թ.) և Վահե Գագիկի Բադալյանը (ծնվ. 1998թ.):

Հուլիսի 7-ի առավոտվանից սկսած հակառակորդն արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում խախտում է հրադադարի պահպանման ռեժիմը՝ օգտագործելով ինչպես հրաձգային զինատեսակներ, այնպես էլ Դ-30 և Դ-44 տիպի հրանոթներ, տարբեր տրամաչափի ականանետեր ու նռնականետեր:

Հուլիսի 4-ին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման ու, մասնավորապես, հարավային ուղղությամբ 107-մմ համազարկային հրթիռային կայանքից հայկական դիրքերը հրթիռակոծելուց հետո ՊԲ-ն պատասխան հարված է հասցրել ադրբեջանական զինուժին:Ադրբեջանի Ալխանլի գյուղի ուղղությամբ «հայկական կողմի կրակոցների» զոհ է դարձել երկու քաղաքացիական (52-ամյա Սահիբա Ալլահվերդիևա, 2-ամյա Զահրա Գուլիևա), ևս մեկը վիրավորվել է։

Ընթերցեք նաև.Շաբաթն առաջնագծում. Հակառակորդը հաուբից հրանոթներ և համազարկային հրթիռային կայանքներ է կիրառել

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---