Բիչախչյանով 6 ակումբ է հետաքրքրված, այդ թվում՝ պորտուգալական «Բենֆիկան»10 հուլիսի 2017 - 11:04 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի երիտասարդական հավաքականի ու Գյումրիի «Շիրակի» կիսապաշտպան Վահան Բիչախչյանի գործակալ Ռուբեն Վեսմադյանը մեկնաբանել է այն լուրերը, որ պատանի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է պորտուգալական «Բենֆիկան»: «Առաջարկներից մեկը «Բենֆիկան» է արել, բայց մենք ունենք նաև առաջարկներ երկու իտալական, երկու անգլիական ակումբներից, ինչպես նաև Սանկտ Պետերբուրգի «Զենիթից»: Կար նաև «Գալաթասարայի» տարբերակը, բայց մենք այն մերժեցինք: Նպատակն է՝ հարմար թիմ գտնել ֆուտբոլիստի համար, և «Բենֆիկան» համապատասխանում է բոլոր պահանջներին: Հայաստանում չեն կասկածում՝ Բիչախչյանն ունի բոլոր հնարավորությունները հաջորդ Մխիթարյան դառնալու համար, այնպես որ մենք պետք է զգույշ լինենք»- ասել էՎեսմադյանը, պորտուգալական մամուլին հղումով գրում է armfootball.com-ը: Վահան Վարդանի Բիչախչյանը ծնվել է 1999-ին Գյումրիում, «Շիրակի» և Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականի հարձակվող է։ The Guardian-ի վարկածով 2016 թվականի աշխարհի ամենատաղանդավոր 60 պատանի ֆուտբոլիստներից մեկն է: Եվրագավաթներում գոլի հեղինակ դարձած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը: Հղումներ թեմայով. Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |