ՌԴ-ն կարող է հետ կանչել իր մշտական ներկայացուցչին ՆԱՏՕ-ից

ՌԴ-ն կարող է հետ կանչել իր մշտական ներկայացուցչին ՆԱՏՕ-ից

PanARMENIAN.Net - Պաշտոնական Մոսկվան կդիտարկի ՆԱՏՕ-ում իր ներկայացվածության մակարդակը մշտականից մինչև ժամանակավոր հավատարմատարի աստիճանի նվազեցնելու հնարավորությունը:

Այս նախաձեռնությունը պայմանավորված է նրանով, որ դաշինքը «տրամադրված չէ կառուցողական երկխոսության, իսկ ցանկացած բանավեճ վերաճում է ռուսական կողմի դեմ մեղադրանքների», գրում է «Իզվեստիա» թերթը ՌԴ ԱԳՆ-ում աղբյուրների վրա հղումով:

«Քննարկվում է Բրյուսելում ժամանակավոր հավատարմատար ունենալու տարբերակը՝ Ալեքսանդր Գրուշկոյի Մոսկվա վերադառնալուց հետո»,-գրել է աղբյուրը:

ՌԴ Դաշնության խորհրդի միջազգային գործերի գծով կոմիտեի փոխնախագահ Վլադիմիր Ջաբարովը նշել է, որ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ դաշինքը հրաժարվում է գործակցել Մոսկվայի հետ, Ռուսաստանն իր հերթին կարող է միջոցներ ձեռնարկել, որոնք արդարացված կլինեն:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---