ՏՄՊՊՀ. Շաքարը չի թանկացել

ՏՄՊՊՀ. Շաքարը չի թանկացել

PanARMENIAN.Net - ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը պարբերաբար դիտանցումներ է իրականացնում Երևան քաղաքի խոշոր վաճառակետերում շաքարավազի սպառման՝ ամենօրյա կտրվածքով վերահսկողություն իրականացնելու նպատակով:

«Ամփոփելով մոինթորինգի արդյունքները, կարող ենք արձանագրել, որ 2017 թվականի ընթացքում 1 կգ չփաթեթավորված (կիլոգրամով վաճառվող) շաքարավազի գինը փոփոխությունների չի ենթարկվել: Մայրաքաղաքի գերիշխող դիրք զբաղեցնող վաճառքի կետերում 1 կիլոգրամ շաքարավազը նախկինի նման վաճառվում է 388-390 դրամով: Տեղեկացնենք նաև, որ առավել լայն սպառում ունի հատկապես չփաթեթավորված շաքարավազը», - տեղեկացնում է ՀՀ ՏՄՊՊՀ-ն:

Նշվում է, որ շուկայի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ավելացել է նաև ներկրողների թիվը:

«Կարող ենք փաստել, որ այս պահի դրությամբ, հատկապես ԵԱՏՄ անդամ երկրներից ունենք ավելի քան 20 տնտեսվարող, որոնք դեռևս ոչ շատ մեծ քանակներով շաքարավազի ներկրում են իրականացնում: Մեր կողմից կատարված ուսումնասիրությունները փաստում են, որ շուկան լիարժեք մրցակցային է, մուտքի խոչընդոտներ չկան», - հաղորդում է ՏՄՊՊՀ-ն:

Հունիսի 27-ինց Պետեկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը հայտարարել է, որ ՀՀ-ում մենաշնորհ չկա:

Պատասխանելով հարցին, որ գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանի մենաշնորհը պահպանվում է, Հարությունյանը վստահեցրել է. «Նման բան չկա: Քանի՞ մարդ կարող է Հայաստան շաքարավազ ներկրել. շատերը»:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---