ԵԽ-ն վրդովված է. Brexit-ից հետո եվրոպացիները Բրիտանիայում «երրորդ երկրի անձինք» կհամարվեն

ԵԽ-ն վրդովված է. Brexit-ից հետո եվրոպացիները Բրիտանիայում «երրորդ երկրի անձինք» կհամարվեն

PanARMENIAN.Net - Եվրախորհրդարանի աջակողմ կենտրոնամետ, սոցիալիստների, ազատականների, ծայրահեղ ձախակողմյանների և կանաչների խորհրդարանական խմբակցությունները հայտարարել են, որ վրդովված են Մեծ Բրիտանիայի դիրքորոշմամբ Միացյալ Թագավորությունում ԵՄ անդամ քաղաքացիների կարգավիճակի հարցում:

«Մեծ Բրիտանիայի կառավարությունն առաջարկում է, որ Brexit-ի հաջորդ օրը եվրոպացիները ստանան «երրորդ երկրի անձանց» կարգավիճակ: Նրանք ավելի քիչ իրավունքներ կունենա, քան Բրիտանիայի քաղաքացիները ԵՄ-ում», ասվում է ԵԽ պատգամավորների հավաքական հայտարարության մեջ, որը հրապարակել է Belga գործակալությունը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ըստ եվրախորհրդարանականների, Լոնդոնի առաջարկը «2-րդ կարգի քաղաքացիների առաջացման ռիսկ է պարունակում» և հակասում է Բրիտանիայի իշխանությունների սկզբնական հայտարարություններին առ այն, որ այդ երկրի դուրս գալը Եվրամիության կազմից բացասաբար չի անդրադառնա ԵՄ քաղաքացիների վիճակի վրա Մեծ Բրիտանիայում:

Ըստ ԵԽ պատգամավորների, որոնց թվում է նաև Brexit-ի վերաբերյալ բանակցություններում վեհաժողովի ներկայացուցիչ, Բելգիայի նախկին վարչապետ Գի Վերհոֆսթադը, իրենք հավանություն չեն տա ԵՄ կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու գործընթացի ձգձգմանը, որն, ինչպես ակնկալվում է, տեղի կունենա 2019-ի մարտին:

Բրիտանիայում այժմ ԵՄ մոտ 3,2 մլն եվրոպացի է ապրում, իսկ ԵՄ մյուս երկրներում՝ 1,2 մլն բրիտանացի: Brexit-ի վերաբերյալ բանակցությունները սկսվել են հունիսի 19-ին և պետք է ավարտվեն 2019-ի մարտի 31-ին, հակառակ դեպքում երկկողմ պայմանագիր չի կնքվի և որպես հետևանք անցումային շրջանի իրավական կարգավորում չի լինի: Տնտեսության համար հետևանքներն այդ դեպքում անկանխատեսելի կլինեն:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---