Բաքուն ճանաչում է Ղարաբաղի բնակչության ինքնորոշման իրավունքը, սակայն Ադրբեջանի կազմու՞մ

PanARMENIAN.Net - Ադրբեջանի իշխանությունները միշտ ճանաչել են Լեռնային Ղարաբաղի բնակչության ինքնորոշման իրավունքը: Այդ մասին Բաքվում հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը: «Դա հանդիսանում է կարեւոր հարց Ղարաբաղի ոչ միայն հայ, այլեւ ադրբեջանական բնակչության համար: Լեռնային Ղարաբաղի ադրբեջանցի գաղթականները պետք է վերադառնան այդ տարածաշրջան, որտեղ պետք է նրանց բնակության համար նորմալ միջավայր ստեղծվի: Համատեղ բնակությունից հետո այդ երկու համայնքները պետք է իրենց կարծիքը հայտնեն տարածաշրջանի ապագայի մասին Ադրբեջանի կազմում»,- ընդգծել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը, հաղորդում է Ինտերֆաքսը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---