Ռուսաստանը զգուշացնում է, որ Կոսովոյի հարցում կարող է շղթայական ռեակցիա լինել

PanARMENIAN.Net - Ռուսաստանն իրեն իրավունք է վերապահում փոխել մոտեցումները հետխորհրդային տարածքի այսպես կոչված չճանաչված հանրապետությունների հանդեպ: «Եթե առանձին երկրներ` ԱՄՆ-ն ու ԵՄ պետությունները, ճանաչեն ապստամբած սերբական Կոսովո նահանգի անկախությունը, դրանով իսկ հարց կդնեն Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի անկախության ճանաչման մասին: Այդ երկու վրացական շրջաններն այս կամ այն աստիճանով դուրս են եկել կենտրոնական իշխանության վերահսկողությունից` Մոսկվայի հավանությամբ, եթե ոչ աջակցությամբ»,-հայտարարել է Դաշնության Խորհրդի ղեկավար Սերգեյ Միրոնովը:



«Այն, որ Կոսովոյի հակամարտության հարցում Ռուսաստանը սատարում է Բելգրադին ոչ թե Սերբիայի կամ միջազգային իրավունքի հանդեպ մեծ սիրուց դրդված, պարզ է բոլոր մասնակիցներին: Եվ այժմ Մոսկվան միանշանակորեն ակնարկել է, որ մտադիր է օգտվել Կոսովոյի անկախությունից եւ իր կարգերը հաստատել Ռուսաստանի հարավում: Կոպիտ ասած, Ռուսաստաը զգուշացնում է, որ կարող է շղթայական ռեակցիա լինել, որը հենց ինքն է գործի գցել: Իրավաբանները, խոսելով այն մասին, որ Կոսովոն նախադեպ է, բավականին ծանրակշիռ փաստարկներ են բերում: Մյուս իրավաբանները համոզիչ կերպով հակառակն են ապացուցում: Մի բան է պարզ` նա, ով խուճապահար փորձում է նախադեպ գտնել, գտնում է այն: Բացի այդ, Մոսկվան այժմ էլ որպես տեր է հանդես գալիս իր ետնաբակում` անկախ հեռավոր Բալկաններում մի կտոր հողի կարգավիճակից»,-գրում է Die Presse-ը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---