Քաղաքապետ. Ժամը 23:00-ից հետո հասարակական կարգը խախտողները կտուգանվեն11 հուլիսի 2017 - 12:44 AMT PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետարանում զեկուցվել է, որ շարունակվում է հսկողությունը մայրաքաղաքում երեկոյան ժամերին հասարակական վայրերում բարձր երաժշտության արգելման ուղղությամբ: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է շարունակել խստացված ամենօրյա հսկողությունը և անհրաժեշտության դեպքում կիրառել կոշտ վարչարարություն: «Այս ուղղությամբ աշխատանքները պետք է շարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ կարձանագրվեն նման խախտումներ: Մեր համաքաղաքացիներից ստացվող յուրաքանչյուր ահազանգին անմիջապես արձագանքեք ու ձեռնարկեք համապատասխան քայլեր: Կա հստակ որոշում, համաձայն որի ժամը 23:00-ից հետո մայրաքաղաքում արգելվում է բարձր երաժշտությունը: Հետևաբար, ոչ ոք իրավունք չունի խախտելու հասարակական կարգը և խաթարելու մեր համաքաղաքացիների անդորրն ու հանգիստը: Ըստ այդմ, խստացրե՛ք վերահսկողությունը և անհրաժեշտության դեպքում կիրառեք կոշտ վարչարարություն: Տնտեսավորողները պետք է հստակ գիտակցեն, որ եթե մեկ անգամ արված նախազգուշացումից հետո շարունակեն խախտել սահմանված կարգը, ապա մեր կողմից կկիրառվի համապատասխան վարչարարություն՝ ընդհուպ մինչև նրանց գործունեության կասեցում», - ասել է քաղաքապետը: Հուլիսի 3-ի Խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանն անդրադարձել է չթույլատրված ժամերին հանգստի կազմակերպման և ժամանցի վայրերից հնչող բարձր երաժշտության առնչությամբ քաղաքացիների դժգոհություններին: «Դատելով մեր համաքաղաքացիներից պարբերաբար ստացվող բողոքներից և դժգոհություններից` ամռան ամիսներին ավելանում են տնտեսվարող սուբյեկտների կողմից բարձր երաժշտության չարաշահման դեպքերը: Եվ այս առումով մենք բավական անելիքներ ունենք: Համապատասխան բոլոր ծառայությունները պետք է խստորեն վերահսկեն, որ սահմանված նորմերը պահպանվեն, ու անմիջապես արձագանքեն բնակիչների կողմից բարձրացված յուրաքանչյուր ահազանգին: Այս հարցի կարգավորումը դարձրեք օրակարգային ու պահեք ամենօրյա հսկողության տակ»,- ընդգծել է Մարգարյանը: Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Կոլումբիան խզում է հարաբերություններն Իսրայելի հետ Գազայի հատվածի շրջափակումը այդ երկրի նախագահը «ցեղասպանություն» է անվանել ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Միրզոյանն ընդգծել է սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման կարևորությունը ԱՄՆ–ն կշարունակի աջակցել ՀՀ-ում պաշտպանական բարեփոխումներին Պապաիկյանն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են համագործակցության ներկայիս ընթացքը և զարգացման հեռանկարները Առողջապահության նախարարին պաշտոնից ազատելու լուրերը հերքվել են Ավելի վաղ խուզարկություններ են իրականացվել առողջապահության նախարարությունում և բուժհաստատություններից մեկում |