Հայաստանի նախագահը հրավիրվելու է Բաքու TRACCEKA-ի գագաթնաժողովին

PanARMENIAN.Net - Հայաստանում կայանալիք նախագահական ընտրություններից հետո այդ երկրի նոր ղեկավարը կհրավիրվի Բաքու: Այդ մասին հայտարարել է TRACCEKA Միջպետական հանձնաժողովի ազգային քարտուղար Ակիֆ Մուստաֆաեւը: Դեկտեմբերի 12-13 Աստանայում անցած Եվրահանձնաժողովի կողմից ֆինանսավորվող TRACCEKA-ի մասնակիցների կոնֆերանսին որոշում է կայացվել հոբելյանական գագաթնաժողովը 2008 թվականի սեպտեմբերին Բաքվում անցկացնելու մասին: Կանոնների համաձայն, Ադրբեջանի նախագահը պետք է անձնական հրավերներ ուղարկի այն երկրների ղեկավարներին, ովքեր մասկացելու են այդ գագաթնաժողովին: Միայն բացառիկ դեպքերում է, երբ Եվրոպայի հանրությունն ինքն է իր վրա վերցնում պետության չհրավիրված նախագահի մասնակցության կազմակերպումը:



Մուստաֆաեւի խոսքերով, սկզբում Հայաստանը դեմ է հանդես եկել Բաքվում հոբելյանական գագաթնաժողովի անցկացմանը: Սակայն, երբ մյուս թեկնածուն` Ղազախստանը մերժել է իր թեկնածությունը, այլընտրանք չի մնացել: Իր հերթին, ադրբեջանական կողմը խոստացել է միջոցառումն անցկացնել` ընդունված բոլոր կանոններին համապատասխան: Մուստաֆաեւը հիշեցրել է, որ երբ 1998 թվականին Բաքուն նման միջոցառում էր անկացնում, հրավեր ուղարկվեց Հայաստանի նախագահին, ում փոխարեն ժամանեց վարչապետը: Այսօր, ազգային քարտուղարի խոսքերով, իրադրությունը շատ ավելի հանգիստ է. նախագահներն ու արտգործնախարարները հանդիպումներ են անցկացնում տարբեր քաղաքներում, միջազգային միջոցառումներում, որոնք անկացվում են Բաքվում, մասնակցում են Հայաստանի ներկայացուցիչները: «Այդ պատճառով, մենք որեւէ խնդիր չենք տեսնում գագաթնաժողովի կազմակերպման մեջ եւ կանենք ինչ որ անհրաժեշտ է»,- ընդգծել է Մուստաֆաեւը:



Վերջին տարիներին հաճախակի են դարձել Հայաստանի պաշտոնական եւ ոչ պաշտոնական ներկայացուցիչների այցելությունները Բաքու: Փորձագետները Հայաստանի նոր նախագահի այցելությունը Ադրբեջան հնարավոր են համարում եւ գնահատում են այն որպես լուրջ քայլ դեպի երկու ժողովուրդների միջեւ խաղաղության հաստատմանը: Միեւնույն ժամանակ, քաղաքագետները վախենում են բացասական հետեւանքներից, գրում է «Ենի մուսավատ» թերթը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---