Պակիստանում սպանվել է երկրի վարչապետ Բենազիր Բհուտտոն

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 27-ին Ռավալպինդիյում (Պակիստան) հանրահավաքի ժամանակ տեղի ունեցած պայթյունի արդյունքում զոհվել է Պակիստանի ժողովրդական կուսակցության առաջնորդ, նախկին վարչապետ Բենազիր Բհուտտոն:



Ինչպես հաղորդում է Sky News-ը, անհայտը կրակել է Բհուտտոյի վրա, երբ թիկնապահները նրան մեքենա էին նստեցնում, իսկ հետո պայթեցրել է իրեն: Միեւնույն ժամանակ CNN-ի տվյալներով, նախկին վարչապետը հրազենային վերք է ստացել արդեն պայթյունից հետո: Պայթյունը կատարել է մահապարտ ահաբեկիչը հանրահավաքում Բհուտտոյի ելույթից հետո: Պատահարի արդյունքում, տարբեր տվայլներով, զոհվեցին 10-20 մարդ:



Բենազիր Բհուտտոյի Պակիստանի ժողովրդական կուսակցությունը մտադիր էր մասնակցել 2008 թվականի հունվարի 8-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին: Այժմ ընտրությունները կարող են հետաձգվել կամ չեղյալ հայտարարվել: Պակիստանում հայտարարել է եռօրյա սուգ:



ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը իր պաշտոնական հաղորդագրության մեջ միացել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունին, որը դատապարտել է Բ.Բհուտտոյի սպանությունը: Շուրջ երկու ժամ տեւած նիստին մասնակցել են ԱԽ 15 անդամների դիվանագիտական ներկայացուցիչները: Պան Գի Մունը հայտարարել է թե այդ հանցագործության մեղավորները պետք է դատապարտվեն եւ պատժվեն արդարության օրենքներով: Նրա խոսքերով, դա ոչ այլ ինչ է, եթե ոչ «երկրում կայունությունը խարխլելու» փորձ: Պանը կոչ է արել Պակիստանի բոլոր քաղաքացիներին «միավորել ջանքերը` պահպանելու համար քաղաքական հավասարակշռությունն ու ազգային միաբանությունը»:



Բհուտտոյի սպանությունը դատապարտող պաշտոնական հայտարարություններով հինգշաբթի դեկտեմբերի 27-ին հանդես են եկել ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Գորդոն Բրաունը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ համաշխարհային հանրության այլ ներկայացուցիչներ: Նրանք բոլորը շոկի մեջ են կատարվածից եւ հույս են հայտնել, որ այդ հանցագործությունը չի կարողանա խարխլել Պակիստանի պետության ժողովրդավարական հիմքերը: Ժոզե Մանուել Բարոզուն կատարվածն անվանել է «անիմաստ ու անսիրտ ահաբեկչական գործողություն»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---