Թուրքիան հետեւելու է քրդերին Իսրայելի օգնությամբ

PanARMENIAN.Net - Իսրայելը առաջիկայում Թուրքիային առանց օդաչու աշխատող 10 օդանավ-լրտես է տրամադրելու, որոնք օգտագործվելու են Հյուսիսային Իրաքում քուրդ գրոհայինների տեղափոխությունների մասին տեղեկատվություն հավաքելու համար: Ինքնաթիռները հանձնվելու են Թուրքիային ըստ մի քանի տարի առաջ ստորագրված համաձայնագրի: Գործարքի ընդհանուր արժեքը կազմում է $190 միլիոն:



Իսրայելի հատուկ ինքնաթիռների օգտագործման մասին տեղեկատվությունը հաղորդվել է թուրքական STAR հեռուստաընկերության կողմից դեռեւս մեկ շաբաթ առաջ, հաղորդել է «Ha-Aretz»-ը: Այն ժամանակ հառուստաալիքը հայտնեց, որ թուրքական բանակի գլխավոր շտաբի ղեկավար Յաշար Բույուկանիթը անձամբ է հետեւել` ինչպես են իսրայելյան ինքնաթիռները գործում Իրաքի երկնքում: Թուրքիայի համար նոր լրտեսական ինքնաթիռների ստեղծման մասին պայմանագիրը կնքվել է 2004 թվականին: Այդ պայմանագրի համաձայն, Heron ինքնաթիռները պետք է տեղափոխվեին Թուրքիա մինչեւ 2007 թվականի հոկտեմբեր ամիսը, սակայն ավելի ուշ իսրայելցիները ժամկետները տեղափոխեցին 2008 թվականի գարուն, հաղորդում է NEWSRU-ն:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---