Հուլիսի 7-ին Արցախում վիրավորված 2 զինծառայող տեղափոխվել է Երևան12 հուլիսի 2017 - 13:37 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 7-ին ադրբեջանական զինուժի արկակոծության հետևանքով տարբեր աստիճանի բեկորային վիրավորումներ ստացած 2 զինծառայողի տեղափոխել են Երևան, երրորդը բուժումը շարունակում է Ստեփանակերտում: Այդ մասին ասել է ՀՀ ՊՆ Բուժծառայության վարչության պետ Կամավոր Խաչատրյանը: Ըստ նրա՝ Երևան տեղափոխված զինծառայողներից մեկի առողջական վիճակը բավարար է, արդեն տեղափոխվել է հիվանդասենյակ, իսկ մյուս զինծառայողը դեռևս վերակենդանացման բաժանմունքում է, հայտնում է Panorama.am-ը: Խաչատրյանը հավելել է, որ վերակենդանացման բաժանմունքում գտնվող վիրավորի առողջական վիճակը գնահատվում է կայուն՝ դրական դինամիկայով, նա գտնվում է բժիշկների հսկողության տակ: Ստեփանակերտի հոպիտալում գտնվող երրորդ զինծառայողի վիճակն, ըստ Կամավոր Խաչատրյանի, գնահատվում է նորմալ: Հուլիսի 7-ին հակառակորդը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը՝ օգտագործելով ինչպես հրաձգային զինատեսակներ, այնպես էլ Դ-30 և Դ-44 տիպի հրանոթներ, տարբեր տրամաչափի ականանետեր ու նռնականետեր: Արցախի Հանրապետության ՊՆ մամուլի ծառայության հաղորդմամբ, ադրբեջանական զինուժի արկակոծության արդյունքում՝ տարբեր աստիճանի բեկորային վիրավորումներ են ստացել ՊԲ զինծառայողներ Ռոբերտ Նովրուզի Գասպարյանը (ծնվ. 1969թ.), Համբարձում Կարապետի Հարությունյանը (ծնվ. 1997թ.) և Վահե Գագիկի Բադալյանը (ծնվ. 1998թ.): Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |