ՀՀ պատանի մարզիկները հանդես կգան Օլիմպիական փառատոնի 6 մարզաձևում12 հուլիսի 2017 - 15:39 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 22-30-ը պատանի մարզիկները Հունգարիայի Գյոռ քաղաքում կմասնակցեն Եվրոպական ամառային օլիմպիական փառատոնին: Մոտ 50 երկրի մարզիկներ կպայքարեն 10 մարզաձևում` թենիս, հեծանվային սպորտ, լող, ձյուդո, աթլետիկա, սպորտային մարմնամարզություն, վոլեյբոլ, բասկետբոլ, հանդբոլ և կանոե: Հայ պատանիները հանդես կգան դրանցից վեցում, տեղեկացնում է ՀՀ Ազգային օլիմպիական կոմիտեն: Եվրոպական ամառային օլիմպիական փառատոնին կմասնակցեն Յուրի Մարտիրոսյանը, Արթուր Սողոյանը, Էվելինա Մարտիրոսյանը, Եվա Խաչատրյանը (բոլորը` թենիս), Ամու Ասուբովը, Հովհաննես Երանոսյանը, Հենրիկ Երանոսյանը (երեքն էլ` հեծանվսապորտ), Արթուր Բարսեղյանը, Վարսենիկ Մանուչարյանը (երկուսն էլ` լող), Արտյոմ Ղալաչյանը, Սամվել Գևորգյանը, Արսեն Ավեդիսյանը, Ռոբերտ Թորոսյանը, Նունե Նազարյանը (բոլորը` ձյուդո), Դավիթ Սարգսյանը (աթլետիկա), Ժորա Սմբատյանն ու Անահիտ Ասադուրյանը (երկուսն էլ` մարմնամարզություն): Հայաստանի մարզական պատվիրակության ղեկավար, ՀԱՕԿ սպորտի և միջազգային կապերի վարչության պետ Գագիկ Բոլշիկյանն է. «Հայ մարզիկները բազմիցս մասնակցել են օլիմպիական փառատոններին և լավ են հանդես եկել: Հուսանք, որ այս տարի ևս մեր պատանիները պատվով կներկայացնեն Հայաստանը»: 2015-ին Թբիլիսիում անցկացվածԵվրոպայի պատանեկան օլիմպիական ամառային փառատոնին ՀՀ մարզիկները ելույթ են ունեցել 6 մարզաձևում: 23 պատվիրակ ՀՀ-ն է ներկայացրել հեծանվային սպորտ, թենիս, ձյուդո, սպորտային մարմնամարզություն, աթլետիկա և լող մարզաձևերում: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |