Շվեդիայի խորհրդարանականները մեղադրել են Էրդողանին ցեղասպանության մեջ12 հուլիսի 2017 - 17:02 AMT PanARMENIAN.Net - Շվեդիայի խորհրդարանի 5 անդամ հայց է ներկայացրել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ՝ մեղադրելով նրան ցեղասպանության, մարդկայնության դեմ և ռազմական հանցագործությունների մեջ 2015-ից շարունակվող բախումներում թուրք զինվորականների և քուրդ ապստամբների միջև: Շվեդիայի միջազգային դատախազությունը որոշում կկայացնի, թե երբ է հայցի հիման վրա հետաքննություն սկսվելու: Եթե դատարանի որոշումը դրական լինի Թուրքիայի նախագահին կարող է կալանք սպառնալ Շվեդիայի տարածքում: Սա նմանատիպ առաջին հայցն է Շվեդիայի քաղաքացիների անունից մեկ այլ պետության ղեկավարի դեմ: Դա հնարավոր դարձավ 2014-ին Շվեդիայում օրենքի ընդունումից հետո, որով դատարանին թույլատրվում է ցանկացած գործ քննել, կապված մարդկայնության դեմ հանցագործությունների հետ, անկախ նրանից, թե որտեղ են այս հանցագործությունները կատարվել: Շվեդացի խորհրդարանականները, Ձախակողմյան և Կանաչների կուսակցությունների ներկայացուցիչները, հույս են հայտնել, որ Եվրոպայի մյուս երկրները ևս կհետևեն իրենց օրինակին: «Եթե Էրդողանին արգելեն Եվրոպայով մեկ թափառել ու ազդել եվրոպական երկրների վրա ինչպես ուզի, հուսով եմ, որ դա կանդրադառնա նրա քաղաքականության վրա»,-ասել է հայցվորներից մեկը, Կանաչների կուսակցությունից Կառլ Շլիտերը, գրում է «Կոմերսանտը»: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |