7 հունվարի 2008 - 14:31 AMT
Հրանտ Դինքի սպանության հետաքննությանը միացել են թուրք պատգամավորները
Հայ-թուրքական «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության հետաքննության խորհրդարանական կոմիտեի անդամները ժամանել են Ստամբուլ, պարզելու համար ոստիկանության անփութության մասին պնդումները: Այնուհետեւ պատվիրակությունը կմեկնի Տրաբզոն, որտեղ նախապատրաստվել էր լրագրողի սպանությունը: Ինչպես գրում է «Զամանը», Թուրքիայում բազում հաղորդագրություններ են եղել այն մասին, որ ոստիկանները բազմիցս տեղեկացվել են նախապատրաստվող սպանության մասին: Եվս մեկ հետաքննություն է վարում է Թուրքիայի խորհրդարանի մարդու իրավունքների կոմիտեն:

Իր հերթին Anatolia News Agency-ն հաղորդում է, որ մարդու իրավունքների հանձնաժողովի անդամները հանդիպել են Հրանտ Դինքի այրի Ռաքելի, եղբայր Օրհանի, որդի Արատ Դինքի եւ ընատնիքի փաստաբանի հետ: «Մենք տեղեկություններ ենք ստացել, որոնցով ղեկավարվելու ենք մեր հետաքննության մեջ: Դա արդյունավետ հանդիպում էր»,-ասել է հանձնաժողովի նախագահ Մեհմետ Օչաքթանը:

Հիշեցնենք, որ Հրանտ Դինքը սպանվեց 2007 թվականի հունվարի 19-ին ազգայնական Օգյուն Սամաստի կողմից Ստամբուլում` «Ակոս» թերթի գրասենյակի մոտ: