Հալեպի հայկական եկեղեցին վերականգնվում է. Տուֆը կբերվի Հայաստանից

Հալեպի հայկական եկեղեցին վերականգնվում է. Տուֆը կբերվի Հայաստանից

PanARMENIAN.Net - Սիրիայում հունի մեջ է մտնում խաղաղ կյանքը՝ Հալեպում կսկսեն վերականգնել հայ առաքելական XV դարի եկեղեցին:

2017-ի դեկտեմբերի 16-ին Սիրիայի բանակն ավարտել է Հալեպի արևելյան թաղամասերի ազատագրումը, ինչը պայմաններ է ստեղոծւմ սիրիական հակամարտության խաղաղ կարգավորման համար:

Նախատեսվում է, որ հայկական եկեղեցու վերականգնողական աշխատանքը կմեկնարկեն արդեն հուլիսին, իսկ վարդագույն տուֆը, որից կառուցված է եկեղեցին կբերվի Հայաստանից,ասվում է ՆՏՎ-ի հաղորդման մեջ:

Նշվում է, որ պատերազմից առաջ այն բազում զբոսաշրջիկներ և ուխտավորներ էին այցելում: Թեև եկեղեցին հայկական է, սակայն այստեղ մոմ էին վառում նաև ուղղափառ հավատացյալները ՌԴ-ից, Ուկրաինայից, Բելառուսից:

Քառասուն նահատակների եկեղեցին կառուցվել է XV դարի սկզբին, տուժել բազում արշավանքներից ու պատերազմներից, բայց ամեն անգամ վերականգնվել է ամբողջ աշխարհով մեկ սփռված հայության ջանքերով:

Հալեպի ազատագրումից հետո եկեղեցին չի գործում, քանի որ տուժել է արկակոծություններից և պայթյուններից: Ամբողջ աշխարհի հայերը դրամահավաք են սկսել Սիրիայի ամենագեղեցիկ եկեղեցիներից մեկը վերականգնելու համար, ասվում է հաղորդագրության մեջ:

Հալեպի պատմաբաններն ու ճարտարապետները քաղաքի ազատագրումից հետո ցանկանում են վերադարձնել նրա Ազգային թանգարանի, հին գրադարանի և հռոմեական ջրանցույցի (ակվեդուկ) նախկին տեսքն ու փառքը։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---