Ինտերպոլը մերժել է Բաքվին չեխ պատգամավորի միջազգային հետախուզում հայտարարելու հարցում

Ինտերպոլը մերժել է Բաքվին չեխ պատգամավորի միջազգային հետախուզում հայտարարելու հարցում

PanARMENIAN.Net - Ինետրպոլը մերժել է Բաքվին չեխ խորհրդարանական Յարոմիր Շտետինային միջազգային հետախուզում հայտարարելու հարցում: Այդ մասին ասվում է Եվրոպական ժողովրդական կուսակցության մամուլի հաղորդագրության մեջ, որի ակումբի անդամ է Շտետինան:

Ինտերպոլի Լիոնի բաժանմունքը նաև կարգադրել է անդամ երկրներին հեռացնել Բաքվի այդ պահանջն իրենց ազգային տվյալների բազայից և չառաջնորդվել դրանով, հայտնում է Radio Praha-ի ռուսական ծառայությունը:

«Այս հակամարտությունում չսատարել Լեռնային Ղարաբաղին կնշանակի համաձայն լինել Ստալինի վարած ազգային քաղաքականությանը Կովկասում»,-ասել է Շտետինան: Ըստ նրա, 3 եվրապատգամավորների ձերբակալության պահանջը նպատակ ունի ահաբեկելու հարյուրավոր միջազգային մասնագետներին, որոնք այժմ աշխատում են Ղարաբաղում:

Ադրբեջանը մեղադրում է Շտետինային ընթացիկ տարվա փետրվարին Լեռնային Ղարաբաղ այցելելու համար: Շտետինան Լյուքսեմբուրգից և Կիպրոսից պատգամավորների հետ Արցախում էր նոր Սահմանադրության ընդունման հանրաքվեի օրը, որով մասնակիորեն սահմանափակվեցին նախագահի լիազորություններն ու ԼՂ-ն վերանվանվեց Արցախի Հանրապետության:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---