Samsung-ը պատահաբար գաղտնազերծել է նոր «ծալովի» Galaxy Folder 3-ը13 հուլիսի 2017 - 11:18 AMT PanARMENIAN.Net - Համացանցում հայտնվել է Samsung-ի նոր SM-G9298 «ծալովի» սմարթֆոնի շահագործման ձեռնարկը, որը դեռ նոր պետք է թողարկվի: Samsung-ի չինական կայքում հայտնված ձեռնարկից հայտնի է դառնում, որ երկար սպասված կորեական «ծալովի» սմարթֆոնը 2 միանման դիսփլեյ կունենա կորպուսի վերին մասի 2 կողմից. 4,2 դյույմ տրամագծով և 1920 х 1080 պիքսել թողունակությամբ AMOLED էկրաններ: Նորույթը կաշխատի Snapdragon 821 4-միջուկային պրոցեսորով և կունենա 4 գիգաբայթ օպերատիվ հիշողություն և 64 գիգաբայթ մշտական, հայտնում է Popmech.ru-ն: Հիշողության ծավալը կարելի է հասցնել 256 Գբ microSD ձևաչափի քարտերի օգնությամբ: Samsung SM-G9298-ի չափերն են 128 х 61 х 16մմ: Մարտկոցը կունենա 2300 մԱժ ծավալ անլար լիցքավորման հնարավորությամբ, Adreno 530 գրաֆիկական արագացուցիչ և X12 LTE մոդեմ: Կորպուսի ստորին մասում 2 տեսախցիկ կլինի 12 մեգապիքսել թողունակությամբ հիմնականի դեպքում, 5 Մպ՝ լրացուցիչ տեսախցիկի պարագայում: Սմարթֆոնը նաև կունենա մատնահետքերի սկաներ և սրտի ռիթմի ցուցիչ, ինչպես նաև NFC չիպ: Մտահոգիչ է միայն սմարթֆոնի քաշը՝ 234 գ: Նորույթը կվաճառվի Samsung Galaxy Folder 3 անվանումով: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |