Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիան կղեկավարի հայազգի Հենրի Տերիոն![]() 13 հուլիսի 2017 - 12:46 AMT PanARMENIAN.Net - Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիայի (IAGS) նախագահի պաշտոնում ընտրվել է Ուորչեսթրի համալսարանի պրոֆեսոր Հենրի Տերիոն: Տերիոն, որը հայտնի է դարձել Հայոց ցեղասպանության վերաբերյալ իր հետազոտություններով, ընտրվել է ասոցիացիայի նախագահ IAGS-ի 13-րդ կոնֆերանսում, որն անցել է ավստրալական Քուինսլենդի համալսարանում: «Մարդու իրավունքների ոլորտում նվաճումներով մենք հիմնականում պարտական ենք ցեղասպանության հետազոտություններին: Սարսափելի քաղաքական մթնոլորտն ԱՄՆ-ում, Եվրոպայում, այլ տարածաշրջաններում սպառնում է այդ առաջընթացին: Ռասայական խտրականությունը, այլատյացությունը, կանանց հանդեպ ատելությունը և այլն ներթափանցում են հանրային դիսկուրս և հանգեցնում իրավական ու քաղաքական անկման ամբողջ աշխարհում, հայտնում է Sputnik-Արմենիան Armenian Weekly-ի վրա հղումով: «Ցեղասպանության սպառնալիքը նույնիսկ աճել է»,-ասել է Տերիոն իր հանդիսավոր ելույթում՝ հավելելով, որ ցեղասպանությունների հետազոտություններին խոչընդոտող դեմագոգների քարոզչությանը կարող է դիմակայել միայն գիտնականների համակարգված ու հետևողական աշխատանքը: 2007-ից Հենրի Տերիոն գլխավորել է Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգներին հատուցումների տրամադրման հարցերի հետազոտման խումբը և խմբի աշխատանքի ամփոփիչ «Արդար լուծում» զեկույցի համահեղինակն է: Նշվում է, որ Հենրի Տերիոն հայկական ծագումով (մայրական կողմից) առաջին IAGS նախագահն է: Տերիոն բազմիցս է դասախոսություններով հանդես եկել և մասնակցել է տարբեր միջոցառումների ՀՀ-ում, Արցախում, Թուրքիայում, Լիբանանում, Ճապոնիայում, Հյուսիսային Կորեայում, Ռուանդայում, Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, Ավստրալիայում և այլուր: ![]() ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: ![]() ![]() Կողմերն անդրադարձել են ՀՀ-ԵՄ հարաբերություններին, Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին Ավելի վաղ ԱՀ նախագահը հանդիպել էր Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի հետ Նա նշել է, որ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը չի կարող անտարբեր և լուռ մնալ Այդ մասին հայտարարել է պետնախարար Ջեյմս Քլեվերլին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |