ԱՄՆ նախագահության թեկնածուները որոշակիացնում են իրենց դիրքորոշումը Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում

PanARMENIAN.Net - Այովա նահանգում առաջնային պրայմերիզների հաղթողները` սենատոր-դեմոկրատ Բարակ Օբաման եւ հանրապետական, Արկանզասի նախկին նահանգապետ Մայք Հակկաբին հանդես են եկել Հայոց ցեղասպանության ճանաչման օգտին: Ինչպես հաղորդում է Ամերիկայի Հայ Դաի հանձնախումբը (ANCA) սենատոր Օբաման ընդգծել է, որ ԱՄՆ-ի բարոյական պարտքն է ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Նա կոչ է արել Բուշի վարչակազմին վերջ տալ «սխալ եւ ոչ հուսալի» քաղաքականությանն այդ հարցում: Բարակ Օբաման հիշեցրել է, որ ինքը միացել է Սենատում Հայոց ցեղասպանության մասին 106-րդ բանաձեւին սատարողներին եւ դեմ է քվեարկել «Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում Դիկ Հոգլանդի վիճահարույց եւ վերջին հաշվով անհաջող նշանակմանը»:



Իր հերթին, Արկանզասի նախկին նահանգապետ Մայք Հակկաբին նշել է, որ Արկանզաս նահանգը դեռեւս 2001 թվականին է ճանաչել Հայոց ցեղասպանությունը: «Նահանգի հռչակագրւմ ապրիլի 24-ը հաստատվում է որպես Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր: Հռչակագիրը հավերժացրել է «Օսմանյան կայսրությունում զոհված 1,5 մլն, ինչպես նաեւ բռնագաղթված հայերի հիշատակը»: Արկանզաս նահանգի պաշտոնական հայտարարության մեջ նշվում է նաեւ, որ «հայերը փոխհատուցում չեն ստացել իրենց կորուստների դիմաց» եւ ներկայիս թուրքական կառավարությունը ակտիվորեն ժխտում է Հայոց ցեղասպանությունը»,-ասվում է ANCA-ի հաղորդագրության մեջ:



ԱՄՆ նախագահի ընտրությունները տեղի կունենան 2008 թվականի նոյեմբերին: Մինչ այդ 50 նահանգներում տեղի կունենան առաջնային (փրայմերիզ) ընտրություններ դեմոկրատական եւ հանրապետական կուսակցություններից, որոնց ժամանակ ընտրվում են ԱՄՆ նախագահի պաշտոնի երկու հավանկնորդներ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---