Հրանտ Դինքի մարդասպանը չափահաս է ճանաչվել 7 հունվարի 2008 - 14:44 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի իշխանությունները չեղյալ են հայտարարել հայ-թուրքական «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի մարդասպանի անունը պարբերականներում հիշատակելու վերաբերյալ արգելքը: 2007 թվականի հունվարի 19-ին տեղի ունեցած սպանությունից գրեթե մեկ տարի անց թուրքական ԶԼՄ-ներն իրավունք են ստացել խոսել Օգյուն Սամաստի մասին որպես մարդասպանի: Մինչ այժմ թուրքական մամուլում արգելված էր հիշատակել Օգյունին, քանի որ, ենթադրվում էր, որ նրա 18 տարին դեռեւս չի լրացել: Օգյուն Սամաստի բժշկական տեստերի արդյունքները ցույց են տվել, որ ներկայումս նա 19-ը տարեկան է: Փաստորեն Սամաստը սպանությունը կատարել է չափահաս լինելով, հաղորդում է NTV-turk-ը: Թուրքական օրենքներով Սամաստին սպառնում է ցմահ բանտարկություն: Եթե հաստատվեր, որ նա անչափահաս էր սպանության պահին, ապա նա բանտում կանցկացներ 18-24 տարի: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ |