Սննդի ոլորտում տարածքի առավելագույն շեմը կարող է վերանայվել

Սննդի ոլորտում տարածքի առավելագույն շեմը կարող է վերանայվել

PanARMENIAN.Net - Կառավարության հուլիսի 13-ի նիստում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը խոսել է հանրային սննդի ոլորտում արտոնագրային հարկի կիրառման մասին:

«Հաշվի առնելով փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման կառավարության քաղաքականությունը՝ հանձնարարում եմ ՀՀ ֆինանսների, տնտեսական զարգացման և ներդրումների նախարարներին և Պետական եկամուտների կոմիտեի նախագահին մեկամսյա ժամկետում համատեղ քննարկել հանրային սննդի ոլորտում փոքր և միջին ձեռնարկատիրական կազմակերությունների արտոնագրային վճարի կիրառման համար սահմանված տարածքի մակերեսի առավելագույն շեմի վերանայման հնարավորությունը և կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկութուն», - ասել է Կարապետյանը:

2016 թվականին ընդունված հարկային օրենսգրքով հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնող կամակերպությունների մասով սահմանվել էին նոր չափանիշներ, մասնավորապես, ներկայումս գործող հանրային սննդի օբյեկտի արտոնագրային վճարի կիրառման համար սպասարկման սրահի մակերերսի առավելագույն շեմը հանդիսացող 600քմ պահանջի փոխարեն սահմանվել է 100 քմ:

Վարչապետը նշել է, որ փոքր և միջին բիզնեսի ձեռնարկատիրության խորհրդի հերթական նիստին բարձրացվել էր հնարավոր ռիսկերի հարցը տվյալ ոլորտի տնտեսվարողների համար:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---