Գլոբալ մրցունակության ինդեքսում ՀՀ դիրքի բարելավման ծրագիր կիրականցվի

Գլոբալ մրցունակության ինդեքսում ՀՀ դիրքի բարելավման ծրագիր կիրականցվի

PanARMENIAN.Net - Կառավարության նիստում ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը ներկայացրեց Գլոբալ մրցունակության ինդեքսում Հայաստանի դիրքի բարելավման 2017-2018 թվականների միջոցառումների ծրագիրը։

2016-2017թթ. Գլոբալ մրցունակության ինդեքսում (ԳՄԻ) Հայաստանը 4.1 միավորով զբաղեցնում է 79-րդ տեղը 138 երկրների շարքում: Նախորդ տարվա համեմատ բարելավել է դիրքը 3 կետով: Գնահատված ԱՊՀ երկրների շարքում (ներառյալ Վրաստանը) 6-րդն է, հայտնում է Panorama.am-ը:

ԳՄԻ միջոցով գնահատվում են երկրների մրցունակության ընդհանուր մակարդակները և վարկանշավորվում համադրելի չափողականությամբ` ներառյալ երկրի զարգացման մակրոտնտեսական և միկրոտնտեսական հիմքերը, ինստիտուցիոնալ ու կարգավորող միջավայրը:

Ինդեքսում երկրի դիրքի բարելավման գործողությունների շրջանակ ձևավորելու նպատակով բացահայտվել են երկրի առավելապես թույլ կողմերը ըստ վերջին զեկույցի` դուրս բերելով ցուցանիշների այն խումբը, որոնց մասով Հայաստանի զբաղեցրած դիրքերը զիջել են դասակարգման առաջին 50% երկրներին: Առանձնացվել են նաև բացասական դինամիկա ունեցող ուղղությունները՝ անկախ այս պահին զբաղեցրած դիրքից:

Նշված քայլերի արդյունքում ստացվել է թվով 78 ցուցանիշ, որոնց գծով Հայաստանը կամ գտնվում է գնահատված երկրների կեսից ցածր դիրքում, կամ նախորդ տարվա համեմատ դիրքի առաջընթաց չի արձանագրել: Այդ ցուցանիշները խմբավորվում են թվով 10 ուղություններում (ինստիտուտներ, ենթակառուցվածքներ, առողջություն, բարձրագույն կրթություն և ուսուցում, ապրանքային շուկայի արդյունավետություն, աշխատանքային շուկայի արդյունավետություն, ֆինանսական շուկայի զարգացվածություն, տեխնոլոգիական պատրաստվածություն, բիզնեսի կատարելագործվածություն, նորամուծություններ)։

Բացահայտված թույլ կողմերի առնչությամբ շահագրգիռ գերատեսչությունների հետ ձևավորվել են համապատասխան միջոցառումներն ու գործողությունները, որոնք ուղղված են նշված ուղղություններով առաջընթաց ապահովելուն։ Միաժամանակ, ինդեքսով Հայաստանի դիրքի բարելավմանը կնպաստեն նաև արդեն իսկ իրականացվող և ՀՀ կառավարության ծրագրով արտահայտված համակարգային երկարաժամկետ բարեփոխումները մակրոտնտեսական կայունության, արտահանման շուկանների ընդլայնման, հանրային կառավարման համակարգում արդյունավետության բարձրացման ուղղություններով։

Միջոցառումների ծրագիրը ներառում է 36 միջոցառումներ, որոնք կիրականացվեն 2017-2018 թթ. ընթացքում։ 2018-ի ավարտին, այս ծրագրի իրագործման արդյունքների և Գլոբալ մրցունակության նոր զեկույցի գնահատականների հիման վրա կձևավորվի նոր միջոցառումների ծրագիր։

Ըստ ինդեքսի 3 ենթաինդեքսների 12 հենասյուներում խմբավորված 114 ցուցանիշի միջոցով գնահատվում են երկրների ինստիտուտների և ենթակառուցվածքների որակը, մակրոտնտեսական միջավայրը, առողջապահության և տարրական կրթության, բարձրագույն կրթության և վերապատրսատման ոլորտներում առաջընթացը, ապրանքների և աշխատուժի շուկաների արդյունավետությունը, ֆինանսական շուկաների խորությունը, շուկայի չափը, տեխնոլոգիական պատրաստվածությունը, նորարարության և կատարելագործվածության գործոնները: Ինդեքսի գնահատման համար անհրաժեշտ տեղեկատվության 2/3-ը ձևավորվում է գործադիր հարցումների միջոցով և ընդամենը 1/3-ը` վիճակագրական տվյալներից:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---