ՀՀ-ն կօգտագործի Լուսինը բացառապես խաղաղ նպատակներով13 հուլիսի 2017 - 15:49 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարությունը հուլիսի 13-ի նիստում հավանություն է տվել «Լուսնի և այլ երկնային մարմինների վրա պետությունների գործունեության կարգավորման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին օրենսդրական նախաձեռնությանը: Համաձայնագրով անդամ պետությունները պարտավորվում են Լուսինը բացառապես խաղաղ նպատակներով օգտագործել: Փաստաթուղթը ստորագրվել էր 1979 թվականի դեկտեմբերի 18-ին Նյու Յորքում: Օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով ներկայացվել է Ազգային ժողով: Օրենքը մշակվել է Հայաստանի արտաքին գործերի նախարարության կողմից: Համաձայնագրով պետությունները չպետք է Լուսնի ուղեծրում կամ դեպի Լուսին կամ Լուսնի շուրջ թռիչքի այլ հետագծերի վրա տեղակայեն միջուկային զենք կամ ցանկացած այլ տեսակի զանգվածային ոչնչացման զենք. նրանք նաև չպետք է տեղակայեն կամ օգտագործեն այդպիսի զենք Լուսնի վրա կամ նրա ընդերքում։ Համաձայնագրով արգելվում է ուժի ցանկացած գործադրում, ուժի գործադրման ցանկացած սպառնալիք, թշնամական գործողություն կամ թշնամական գործողությունների սպառնալիք։ Նմանապես, արգելվում է Լուսինն օգտագործել այդպիսի գործողություններ իրականացնելու համար, կամ ցանկացած նմանատիպ սպառնալիք ներկայացնել երկրագնդի, Լուսնի, տիեզերանավերի, տիեզերանավերի անձնակազմերի կամ մարդու կողմից ստեղծված տիեզերական օբյեկտների համար։ Լուսնի վրա արգելվում է ռազմական բազաների, օբյեկտների և ամրաշինությունների հիմնումը, ցանկացած տեսակի զենքի փորձարկումն ու ռազմական զորախաղերի անցկացումը։ Գիտական հետազոտությունների համար կամ ցանկացած այլ խաղաղ նպատակներով զինվորական անձնակազմի օգտագործումը չի արգելվում։ Լուսնի հետազոտման և օգտագործման համար անհրաժեշտ ցանկացած սարքավորման կամ հարմարության օգտագործումը չի արգելվում։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Պետել․ ԼՂ–ում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է «Ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է նա ՄԻԵԴ-ում դատավորի պաշտոնում ՀՀ-ի կողմից առաջադրվող թեկնածուները հաստատվել են 3 նոր դատավոր է նշանակվել Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները նամակով դիմել են կառավարությանը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչով Սունակին ուղղված նամակում նաև անդրադարձ է կատարվում Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձություններին Ucom-ն անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքի կանգառներում 2023–ին Ucom-ը ֆիքսված ցանց է անցկացրել Իջևանում, Գորիսում, Գավառում և Սևանում |